Մեկնաբանություն

17.07.2014 12:16


Որպեսզի կյանքը բեռ չդառնա

Որպեսզի կյանքը բեռ չդառնա

Ֆրոմի համոզմամբ՝ բազմաթիվ մարդկանց դժբախտության պատճառը ժամանակին նրանց չկատարած ընտրությունն է. «Նրանք ո՛չ ողջ են, ո՛չ մահացած։ Կյանքը դառնում է բեռ, իսկ աշխատանքը՝ միջոց՝՝ պաշտպանվելու կենցաղի տանջանքներից»։

Գանք Հայաստան։

Երկրի բնակչության 80%-ը (Սերժ Սարգսյանի պնդմամբ) դեմ է այսօրվա իրականությանը և իրականացվող «բարեփոխումներին»։ Այսինքն, եթե 80%-ը դժգոհ է, ուրեմն երջանիկ չէ։ Մի տեսակ չի ստացվում Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը որակել դժբախտ, բայց միտքը հասկանալի է։

Իհարկե, չի կարելի պնդել, թե 80%-ը ժամանակին չի կատարել իր ընտրությունը, սակայն եթե առաջնորդվենք Ֆրոմի տեսությամբ, ապա կստացվի, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասն այսօր դժգոհ չլինելու համար ժամանակին ինչ–որ բան չի արել։

Ֆրոմը, սակայն, հաշվի չէր առել մի հանգամանք՝ մարդը կարո՛ղ է ազդել իրականության վրա, իսկ բացարձա՛կ մեծամասնությունը կարող է փոխել այն։ Այնպես որ, ամեն ինչ դեռ նոր է սկսվում, առավել ևս, որ գործող իշխանությունը սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում է վերարտադրվել, ինչն էլ խթանում է իշխանությունը փոխելու ցանկությունը ...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը