Աշխարհ

18.07.2014 12:07


Մալազիական «Boeing 777»–ում նկարահանված վերջին կադրերը (տեսանյութ)

Մալազիական «Boeing 777»–ում նկարահանված վերջին կադրերը (տեսանյութ)

Համացանցում հայտվել է կործանված «Boeing 777»–ում նկարահանված տեսանյութը, որի հեղինակը ուղևորներից մեկն է՝ Ալի Սալիմը։ «Вести.ru»–ի փոխանցմամբ` նա Ամստերդամից վերադառնալիս է եղել Մալազիա։

Տեսանյութը նկարահանվել է թռիչքից անմիջապես առաջ, ինչից հետո Ալի Սալիմն այն ներբեռնել է իր «Ինստագրամ»–ում։

«Աստծո անունով...ես մի փոքր նյարդայնանում եմ»,–կադրերին կից` գրառում է կատարել Ալին։

Նա ուսանող էր, Հոլանդիայում հոգեբանություն էր ուսումնասիրում։ Վերադառնում էր Մալազիա՝ տանը մահմեդականների ավանդական տոնը նշելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը