Լրահոս

21.07.2014 10:49


Գագիկ Ծառուկյանը՝ Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին

Գագիկ Ծառուկյանը՝ Լևոն Հայրապետյանի կալանավորման մասին

«7օր»–ի հետ զրույցում ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է, որ Գագիկ Ծառուկյանին մտահոգում է հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի կալանավորման փաստը։

Նա նշել է, որ Գագիկ Ծառուկյանը բարձր է գնահատում Լևոն Հայրապետյանի մարդասիրական գործունեությունը թե՛ Հայաստանում և թե՛ Արցախում։

–Գագիկ Ծառուկյանի կարծիքով Հայաստանի իշխանությունները պետք է հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի պետական խողովակներով պարզեն իրականությունը,–ասել է Ի. Տոնոյանը՝ միաժամանակ Գագիկ Ծառուկյանի անունից պատրաստակամություն հայտնելով Լևոն Հայրապետյանին իրավական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ տրամադրել ցանկացած օգնություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը