Կարծիք

21.07.2014 15:01


«ԲՀԿ-ի դեմ իշխանությունների որևէ կեղտոտ ու սադրիչ քայլ կստանա հակազդեցություն»

«ԲՀԿ-ի դեմ իշխանությունների որևէ կեղտոտ ու սադրիչ քայլ կստանա հակազդեցություն»

Թեև ամառ է, ընդդիմությունը, այնուամենայնիվ, շարունակում է իր գործունեությունը, ինչը, իհարկե, գովելի է: Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել ու կետերից մեկով անդրադարձել է այն հարցին, որ ԲՀԿ-ի դեմ վարչակարգը կարող է ճնշումներ գործադրել, քանիզ հենց ԲՀԿ-ի կարծիքն է վճրոռոշ դեր խաղալու Սահմանադրությունը փոխելու հարցում:

ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը, մեկնաբանելով այս թեզը, նշել է, որ իր կարծիքով ճնշումները ոչ մի էական ազդեցություն չեն ունենա ԲՀԿ-ի դիրքորոշման վրա: Ասվածը, ըստ իս, նույնպես գովելի է, քանզի ԲՀԿ-ում գիտակցում են, որ հնարավոր են ճնշումներ ու, միևնույն է, շարունակում են գործել սահմանադրական փոփոխությունների դեմ:

Հարկ եմ համարում ևս մեկ բան էլ ավելացնել: Իհարկե, բոլորս գիտակցում ենք, որ ԲՀԿ-ի դեմ լուրջ ճնշում է լինելու, կուսակցությանը փորձելու են տարբեր ձևերով «կոտրել» ու ստիպել ընդունել իշխանական տեսակետը և այլն: Սակայն պարզապես կուզենայի, որ վարչակարգը մի բան հասկանա ու հիշի՝ ի տարբերություն իրենց, ԲՀԿ-ն ունի լուրջ հանրային ռեսուրս, իսկ քաղաքական դաշտում՝ արդեն դաշնակից ուժեր, ուստի իրենց դեմ իշխանությունների որևէ կեղտոտ ու սադրիչ քայլ կստանա հակազդեցություն թե՛ ժողովրդի, թե՛ ընդհանուր քաղաքական դաշտի կողմից: Խորհուրդ չէի տա վարչակարգին իր հնարավորություններից վեր բան անել, լավ կանեն ընդհանրապես ինքնակամ հրաժարվեն սահմանադրական փոփոխությունների մտքից: Այդ դեպքում նրանք թե՛ երկրի համար դրական բան արած կլինեն, թե՛ իշխանությունն առանց ցնցումների հանձնելու տեղ կթողեն:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը