Լրահոս

22.07.2014 11:00


Դավիթ Հարությունյան. «Մեկ ուժ դարձած՝ պետք է պայքարել անօրինականությունների դեմ»

Դավիթ Հարությունյան. «Մեկ ուժ դարձած՝ պետք է պայքարել անօրինականությունների դեմ»

Սիրելի՛ հայրենակիցներ,

«Լիբերալ ժողովրդական» կուսակցությունը բազմիցս անդրադարձել է էլէներգիայի սակագնի թանկացմանը և կոչ արել տարբեր հասարակական և քաղաքական միավորումներին, քաղաքացիներին միավորվել խայտառակ անօրինականությունների դեմ, որից տուժում ենք բոլորս: Արդեն իսկ «Լիբերալ ժողովրդական» կուսակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը միավորվել են մեկ նախաձեռնության շուրջ: Մեզ են միացել արդեն 14 հասարակական կազմակերպություններ, ակտիվիստներ, ինչպես նաև հարյուրավոր քաղաքացիներ: Նախաձեռնությունը շուտով դառնալու է մեծ շարժում: Այն բոլոր քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները, ովքեր իրենցն են դարձրել մեր ներկայացրած փաստերը և դրանցով ցանկանում են վարկանիշ բարձրացնել, հանդես են գալիս ժողովրդի անունից կամ ժողովրդի առջև և մեծ-մեծ խոսում են, թող չմոռանան սեփական պատմությունը:

Կոչ ենք անում բոլոր քաղաքական և հասարակական միավորումներին, ակտիվիստներին և բոլոր քաղաքացիներին միանալ մեր շարժմանը: Միասնական, մեկ ուժ դարձած՝ պետք է պայքարել նմանօրինակ անօրինականությունների դեմ, որոնք կործանում են մեր ժողովրդին: Արտախորհրդարանական ուժերով շուտով կներկայացնենք նոր փաստեր էլէներգիայի սակագնի թանկացման հետ կապված, ինչպես նաև այն քայլերի հերթականությունը, որոնք տեղի են ունենալու առաջիկայում:

«Լիբերալ Ժողովրդական» կուսակցության նախագահ Դավիթ Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը