Լրահոս

22.07.2014 12:36


Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լատվիայի ընտրանու հետ

Լատվիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև կայացած պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 3-ին Լատվիայում տեղի կունենա ընկերական հանդիպում Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը, ժամը, ինչպես նաև տոմսերի հետ կապված տեղեկությունները կհայտարարվեն ավելի ուշ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Լատվիա-Հայաստան հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների վերջին փորձարկումը ԵՎՐՈ-2016-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:

Այս խորագրի վերջին նյութերը