Տնտեսական

22.07.2014 14:31


Արմեն Պողոսյան. «Մեր տրանսպորտը գահավիժում է»

Արմեն Պողոսյան. «Մեր տրանսպորտը գահավիժում է»

Այսօրվա ասուլիսին «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը, խոսելով քաղաքային տրանսպորտի թանկացման մասին, նշել է, որ քաղաքապետարանի հրավիրած միջազգային կազմակերպության մասնագետների ուսումնասիրությունը զրոյական արժեք ունի.

«Այդ կազմակերպության աշխատանքը զրոյի է հավասար: Երևանում օրական երթևեկում է շուրջ 600 հազար մարդ. սա ես տարիներ շարունակ ասել եմ, հիմա այս կազմակերպությունն էլ ասել է, որ ուսումնասիրությունից պարզել է, թե օրական 613 հազար մարդ է երթեւեկում: Ի՞նչը փոխվեց: Մեր տրանսպորտը գահավիժում է: Երևանի գլխավոր հատակագծում գրված է` Երևանի միկրոավտոբուսների թիվը պետք է կազմի 19.2%. այս թիվն այսօր 60-65% է, իսկ տրանսպորտային այլ միջոցները` ավտոբուսներ, տրոլեյբուսներ, ավելի քիչ են», – ասել է նա՝ հավելելով, որ միկրովտոբուսների քանակը 19.2% դժվար թե հասնի։

Արմեն Պողոսյանն անընդունելի է համարում տրանսպորտի տարբերակված ուղեվարձը, որոնց տրամադրած ծառայությունների սակագները կորոշվեն ըստ տրամադրվող որակի։

Այս խորագրի վերջին նյութերը