Լրահոս

22.07.2014 15:00


Մոտ 80 մարդ է տուժել վառելատարի պայթյունի հետևանքով թուրքական քաղաքում

Մոտ 80 մարդ է տուժել վառելատարի պայթյունի հետևանքով թուրքական քաղաքում

Մոտ 80 մարդ այրվածքներ է ստացել վառելատարի պայթյունի հետևանքով Դիարբեքիր քաղաքի շրջանում՝ Թուրքիայի հարավ–արևելքում։ Այս մասին հաղորդել են «ՌԻԱ Նովոստի»–ին տեղի քաղաքապետարանից։

«CNN Turk» հեռուստաալիքի տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումը, վառելատարը շրջվել է՝ փակելով ավտոբուսների և մեքենաների ճանապարհը։ Ավտոբուսի ուղևորները շտապել են վարորդին օգնության, սակայն այդ պահին հուժկու պայթյուն է որոտացել, թափված վառելիքը բռնկվել է։ Կրակից բռնկվել են նաև մոտակայքում գտնվող ավտոբուսները և մեքենաները։ «Anadolu» գործակալության տվյալներով՝ 20 տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը