Լրահոս

22.07.2014 16:00


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ. հուլիսի 24-ին՝ ժամը 10.00-ից մինչև հուլիսի 25-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտայի կենտ համարների և 24 շենքի, Մարշալ Բաղրամյան պող., Ադոնցի, Շիրվանզադեի, Մամիկոնյանց, Տոլբուխինի, Ն. Տիգրանյան, Մալխասյանց, Շահսուվարյան, Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Ն. Զարյան, Հ. Սահյան, Հ. Էմինի, Թավրիզյան, Մանուշյան, Սևքարեցի Սաքոյի, Այգեկցու փողոցների, Արաբկիրի 41, 43, 51, 53, Հ. Քոչարի 9-ից բարձր համարների, Կոմիտասի պող. 1-ին նրբ., անցուղիների և 3-63 համարների, Ա. Խաչատրյան 10-33, Վրացական 4-րդ նրբ. և 1-10 համարների, Սունդուկյան 23-27, Գյուլբենկյան 38, 38/1, 40, Փափազյան 17-ից բարձր համարների և 2-րդ նրբանցքի, Վաղարշյան 13-ից բարձր համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը