Լրահոս

22.07.2014 15:54


Տիեզերագնացը պատմության մեջ առաջին սելֆին է արել տիեզերքում (լուսանկար)

Տիեզերագնացը պատմության մեջ առաջին սելֆին է արել տիեզերքում (լուսանկար)

84–ամյա ամերիկացի տիեզերագնաց Բազ Օլդրինը, ով 1969թ. եղել էր Լուսին թռած արշավախմբի անդամներից մեկը, այժմ «Twitter»–ի իր էջում տեղադրել է պատմության մեջ առաջին սելֆին, որն արվել է տիեզերքում։ «Mirror»–ի փոխանցմամբ՝ ՆԱՍԱ–ի նախկին աշխատակիցը ինքն իրեն լուսանկարել է ավելի քան 50 տարի առաջ, մինչ դա կդառնար մոդայիկ։

Այս սելֆին Բազը հրապարակել է Լուսնի վրա մարդու առաջին վայրէջքի 45–ամյակի կապակցությամբ։

Բազ Օլդրինը երկրորդ մարդն է, ով ոտք է դրել Լուսնի վրա։ Առաջինը եղել է «Ապոլոն–11»–ի հրամանատար Նիլ Արմսթրոնգը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը