Լրահոս

22.07.2014 16:55


Ուորլիքը հույս ունի, որ Սարգսյան–Ալիև հանդիպումը կկայանա

Ուորլիքը հույս ունի, որ Սարգսյան–Ալիև հանդիպումը կկայանա

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությանը տված հարցազրույցում շփման գծում տեղի ունեցող հրադադարի ռեժիմի խախտմամբ դեպքերը խաղաղության հաստատման ճանապարհին հետընթաց է համարել։

Նա թե՛ ԱՄՆ–ի և թե՛ Մինսկի խմբի անունից պատրաստակամություն է հայտնել օգնել կողմերին՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորման։

«Մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանում, ինչպես նաև շփման գծում արձանագրվող յուրաքանչյուր կորստով։ Ռազմական լուծում գոյություն չունի՛»,–ընգդծել է ամերիկացի համանախագահը։

Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը և կհանդիպեն Փարիզում։

«Երբ նոյեմբերին նրանք հանդիպեցին Վիեննայում, տեսանք, որ առաջընթացը հնարավոր է: Հավատում ենք, որ այդ քննարկումների շարունակականությունը խաղաղության հաստատման ճանապարհին կարևոր առաջընթացի կհանգեցնի»,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը