Լրահոս

22.07.2014 17:09


ԼՂՀ վարչապետ. «Մենք կասկածամտորեն ենք վերաբերվում Լևոն Հայրապետյանի կալանքին»

ԼՂՀ վարչապետ. «Մենք կասկածամտորեն ենք վերաբերվում Լևոն Հայրապետյանի կալանքին»

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը արձագանքեց բարերար Լեւոն Հայրապետյանի ձերբակալմանը:

«Շատ ենք ցավում, որ նման դեպք է տեղի ունեցել: Մեզ համար զարմանալի դեպք է, քանի որ մենք բոլորս ճանաչում ենք Լեւոն Հայրապետյանին, գիտենք նրա մարդկային որակները, նրա կյանքի ուղին: Մենք կասկածամտորեն ենք վերաբերվում այդ կալանքին, համոզված ենք, որ ժամանակի ընթացքում կպարզվի, որ մեր հայրենակիցը, մեր մեծ բարերարը որեւէ կապ չունի հանցագործության հետ»,-aparaj.am–ի փոխանցմամբ՝ ասաց ԼՂՀ վարչապետը:

Նրա համոզմամբ` Լեւոն Հայրապետյանը ոչ միայն մեծ բարերար է Արցախի եւ Հայաստանի համար, այլեւ նրա շնորհիվ բազմաթիվ մեր հայրենակիցներ դարձել են բարերարներ մեր հայրենիքում:

«Այսօր բոլորը միավորվել են Արցախում, Հայաստանում, Սփյուռքում, համապատասխան մարդիկ զբաղվում են այդ գործի ուղղությամբ, մեր համապատասխան մարմիններն էլ համոզված են, որ աշխատանքները, որոնք իրականացվում են, լինելու են արդարադատության պահանջներից ելնելով: Հուսանք, որ առաջիկայում լավ տեղեկություններ կունենաք: Այսօր մեզ, իհարկե, ամենաշատը մտահոգում է նրա առողջական վիճակը: Բարեբախտաբար, այս ուղղությամբ քայլեր է ձեռնարկվել, բժիշկների կողմից վերահսկվում է նրա առողջությունը: Անհամբեր սպասենք նրա ազատման լուրին»,- հավելեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Մանրամասները՝ aparaj.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը