Աշխարհ

23.07.2014 10:03


Մեկ օրում Իսրայելի ուղղությամբ ավելի քան 90 հրթիռ է արձակվել

Մեկ օրում Իսրայելի ուղղությամբ ավելի քան 90 հրթիռ է արձակվել

Մեկ օրում Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից ավելի քան 90 հրթիռ է արձակվել։ Այս մասին գրում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։

«Արձակված հրթիռներից 70-ը պայթել է Իսրայելի տարածքում, մեկը՝ Աշդոդ քաղաքի դպրոցի բակում»,-հայտնում են նախարարությունից:

Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է չեզոքացնել հրթիռներից 18-ը. դրանցից մի քանիսը պայթել են հենց Գազայի հատվածում։

Այս խորագրի վերջին նյութերը