Լրահոս

24.07.2014 10:40


Երուսաղեմում կկայանա Իսրայելի 10-րդ նախագահ Ռեուվեն Ռիվլինի երդմնակալությունը

Երուսաղեմում կկայանա Իսրայելի 10-րդ նախագահ Ռեուվեն Ռիվլինի երդմնակալությունը

Ռեուվեն Ռիվլինը կստանձնի Իսրայելի նախագահի պաշտոնը երդմնակալությունից հետո, որը կկայանա խորհրդարանի շենքում՝ Երուսաղեմում։ Համաձայն Ռիվլինի և խոսնակ Յուլի Էդելշտեյնի՝ արարողությունը կանցկացվի կրճատված ծրագրով Գազայի հատվածում շարունակվող «Պաշտպանական սահմանագիծ» գործողության և Իսրայելի տարածքի չդադարող հրթիռակոծման պատճառով։

Ռիվլինն Իսրայելի 10-րդ նախագահ է ընտրվել հունիսի 10-ին։ Նրան կողմ է քվեարկել երկրորդ փուլում Կնեսետի 63 պատգամավոր։ Համաձայն երկրի գլխավոր օրենքի՝ երկրի ղեկավար կարող է դառնալ միայն երկրի քաղաքացի՝ այնտեղ մշտապես բնակվող։ Նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով՝ առանց վերընտրման իրավունքի։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը