Լրահոս

24.07.2014 19:20


ԱՄՆ–ը դեռ չի ծրագրում նոր պատժամիջոցներ ՌԴ–ի դեմ

ԱՄՆ–ը դեռ չի ծրագրում նոր պատժամիջոցներ ՌԴ–ի դեմ

ԱՄՆ–ը դեռ ծրագրեր չունի՝ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտնել է լրագրողներին Սպիտակ տան մամուլի փոխքարտուղար Էրիկ Շուլցը, որն ուղեկցում էր Բարաք Օբամային Կալիֆորնիայի ուղևորությունում։ Ճեպազրույցում նրան հարց են տվել ՌԴ դեմ պատժամիջոցների կիրառման հնարավոր ժամկետների մասին։

«Ո՛չ. կրկնեմ՝ մենք մշտապես հետևում և գնահատում ենք իրավիճակը, այդ պատճառով չեմ կարող ձեզ որևէ բան փոխանցել», – ասել է Շուլցը։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ ԱՄՆ–ն արդեն կիրառել է ռուսական տնտեսությունը թուլացնող պատժամիջոցներ։

Հիշեցնենք՝ ԱՄՆ–ը և ԵՄ–ն ընդլայնել էին պատժամիջոցները ՌԴ–ի նկատմամբ Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը