Լրահոս

24.07.2014 16:05


Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ճանապարհներին

Հուլիսի 23-ին, ժամը 23.45-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հանրապետության և Արամի փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջին ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 10.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 52 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Սվետլաննա Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 13.40-ին, Երևանի Բագրատունյաց փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող ճանապարհահատվածում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Քրաֆտեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 42-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես-Բենց Տ-320» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցում բախվել է կայանված «ՎԱԶ-2106»-ի, ինչի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Կորսա» և «Հոնդա Սոնատա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Հոնդա Սոնատա»-ի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 23-ին, ժամը 14.15-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 2002 թ. ծնված Տիգրան Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը