Կարծիք

24.07.2014 23:02


Էդիկ Բաղդասարյան. «Պաշտոնյաները պետք է պատասխան տան, ոչ թե նրանց զավակները»

Էդիկ Բաղդասարյան. «Պաշտոնյաները պետք է պատասխան տան, ոչ թե նրանց զավակները»

«Վանաձորի Քիմպրոմի» պատմությունը, որ շուտով ներկայացնելու ենք, շատ նման է «Նաիրտի» պատմությանը, ու իրար կապվող ընկերություններ կան: Պարզվում է` հայ պաշտոնյաները լավ էլ ճամփորդել են օֆշորներում: Այստեղ դարձյալ Էներգետիկայի եւ բնական պաշաների նախկին նախարար Արմեն Մովսիսյանն է եղել հիմնական ռմբարկուն: Մի բան հստակ է` խորհրդարանական ուժերը, եթե այդպիսիք կան, իհարկե, պետք է հանդես գան օֆշորում գրանցված ընկերություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ: Գրեթե բոլոր խոշոր գործարքները կատարվում են օֆշորում գրանցված ընկերությունների միջոցով: Բանկերի սեփականատերերը նույնպես օֆշորում գրանցված անհայտ ծագմամբ ընկերություններ են, Հայաստանի ընդերքը շահագործող եւ ուսումնասիրող ընկերությունները մեծամասամբ գրանցված են օֆշորներում: Ինչ պետք է անել` երկու օրինակով պետք է հարուցվեն քրեական գործեր: «Նաիրիտի» (այս դեպքում պետք է վերաբացվի գործը) եւ «Վանաձորի- Քիմպրոմ» գործարանների գործարքների օրինակով պետք է ցույց տալ, թե ինչ է կատարվել իրականում, եւ ովքեր են այդ կեղտոտ գործարքներում առանցքային դերակատարում ունեցած եւ ունեցող պաշտոնյաները: Այս պաշտոնյաները պետք է պատասխան տան իրենց արածների համար եւ ինչքան շուտ, այնքան լավ հենց այդ պաշտոնյաների համար: Նրանք պետք է պատասխան տան, ոչ թե նրանց զավակները:

https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/922633134419353

Այս խորագրի վերջին նյութերը