Լրահոս

25.07.2014 00:03


Պահնորդական կազմակերպությունների հայտարարությունը

Պահնորդական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետը ՀՀ-ում գործող պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին 25.07.2014թ-ին, ժամը 11:00-ն հրավիրել է հանդիպման, քննարկելու առաջացած խնդիրները:

Նախնական տվյալներով ՀՀ Ոստիկանությունը ցանկանում է առանց լիցենզիայի տրադրման երկարացնել լիցենզավորման գործընթացը, որպիսզի կազմակերպությունները չենթարկվեն վարչական տույժերի:

Սակայն, այն կազմակերպությունները, որոնք արդեն ստացել են լիցենզիա կգտնվեն գերիշխող դիրքում, ինչը անհանգստացնում է ՀՀ-ում գործող 15-ից ավելին կազմակերպություններին: Լիցենզավորված 4 կազմակերպությունների համար ստեղծվել է բարենպաստ պայմաններ շահարկելու <<լիցենզիան>>, և ցանկացած մրցույթի ժամանակ ճանաչվելու հաղթող, որը հակասում է ՀՀ Սահմանադրությանը՝ Հոդված 33.1.

<<Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք։

Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:>>:

- պարզ դարցավ լիցենզավորման գործընթացը շատ արագ գործի դնելու պատճառը:

Միության կողմից բարցրացված հարցերը.

Միությունը բազմիցս ներկայացրել էր <<Մասնավոր պահնորդական գործունեութան մասին>> ՀՀ օրենքի թերի ու անկատար լինելու փաստերը և Օրենքը դեռ 2013թ-ն Միության կողմից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի միջոցով ուղարկվել է միջազգային փորձաքննության: 22.07.2014թ-ն ԵԱՀԿ Երևանյան գրասենյակից ստացված փորձագիտական (DCAF) եզրակացությունը բացահայտ ապացուցում է, որ օրենքը ամբողջությամբ չի համապատասխանում միջազգային նորմերին և ենթակա է փոփոխման: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն DCAF-ի ներկայացուցիչները մասնակցելու են սույն թվականի հոկտեմբեր ամսին կայանալիք խորհրդանական լսումներին, հիմնավորումները ներկայացնելու Օրենքում փոփոխություններ կատարվելու համար:

- Օրենքում փոփոխություններ կատարվելուց հետո և լիցենզավորման կարգերը կփոխվեն և ներկայիս տրամադրված լիցենզիաները կճանաչվեն առ ոչինչ:

Խնդիրների լուծման առաջարկները

ՀՀ կառավարության N 1152-Ն Որոշման մեջ հակասությունների վերաբերյալ 27.06.2014թ-ին ՀՀ Ոստիկանության Իրավաբանական Վարչության պետ Մ.Հակոբյանից պահանջվել է պարզաբանում, և վերջինս գրությամբ ենթադրել է, որ ՀՀ Կառավարության 06 փետրվարի N103-Ն Որոշման (<<ՀՀ Կառավարության 30 օգոստոսի N 1152-Ն Որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>>) N 2 հավելվածով սահմանված հայտի ձևի 2-րդ պարբերության շարադրանքը՝ <<պահնորդի և (կամ) թիկնապահի՝ համապատասխան պատրաստություն (որակավորում) հավաստող փաստաթղթի, ինչպես նաև այդ անձանց անձնագրերը և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճեները>>, տեխնիկական վրիպակ է, քանի որ N 1-ին հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետով՝ որակավորման ստուգումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, անմիջականորեն բխում է որոշման էությունից և ոլորտի իրավահարաբերությունները կարգավորող գլխավոր ակտի՝ Օրենքի, պահանջներից:

<<Մասնավոր պահնորդական գործունեութան մասին >> ՀՀ Օրենքի Հոդված 12՝ Թիկնապահի և պահնորդի իրավական կարգավիճակը, 3-րդ ենթակետը և <<Լիցենզավորման մասին>> ՀՀ Օրենքի Հոդված 28՝ Բարդ լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը, 3-րդ ենթակետը չի պահանջում պահնորդի (թիկնապահի) գործառույթներ իրականացնելու համար համապատասխան որակավորման ստուգումը հավաստող փաստաթուղթ, որով պահնորդը (թիկնապահը) իրավունք կունենա աշխատելու: Հետևաբար կազմակերպությունների լիցենզավորման կարգը՝ համապատասխան որակավորման ստուգումը հավաստող փաստաթղթերով, հակասում է ՀՀ օրենսդրությանը:

ՀՀ կառավարության N 1671-Ն (Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգ) Որոշումը հակասում է վերը նշված օրենքների դրույթներին, ինչպես նաև <<Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքին, որի պահանջով լիցենզավորվել են ուսումնական հաստատությունները:

Միության կողմից ՀՀ Կառավարությանը ներկայացվել է N 1152-Ն Որոշման նախագիծ, որով հանվում են նշված հակասությունները և պարզեցվում լիցենզավորման գործընթացը, հաջորդաբար N 1671-Ն Որոշումը ուժը կորցրած ճանաչելու պահանջը նախապատրաստվում է:

Մասնավոր պահնորդական գործունեություն Իրականացնող և պահնորդներ ուսուցանող Կազմակերպությունների միություն

Այս խորագրի վերջին նյութերը