Աշխարհ

25.07.2014 11:40


Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման

Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, ով փախել էր երկրից, և նրա կրտսեր եղբայրը՝ պետանվտանգության նախկին ղեկավար Ջանիբեկ Բակիևը, մեղավոր են ճանաչվել 2010թ. ապրիլի 7–ի զանգվածային սպանությունների կազմակերպման համար։ Այսօր նրանք հեռակա կարգով դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ։ «Интерфакс»–ի փոխանցմամբ՝ երկու եղբայրները մեղավոր են ճանաչվել նաև մահափորձի և պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Դատարանը նրանց 3 տարով զրկել է պետական բարձր պաշտոն զբաղեցնելուց ևս։

Բակիև եղբայրներից բացի՝ դատարանը ազատազրկման է դատապարտել նաև պետական բարձրաստիճան նախկին 26 պաշտոնյայի։

2010թ. ապրիլի 7–ին Բիշքեկի կենտրոնում բախվել էին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները։ Ավելի քան 80 մարդ սպանվել էր, ավելի քան 300–ը՝ տուժել։ Արդյունքում՝ Ղրղզստանում իշխանափոխություն էր տեղի ունեցել, և նախագահը փախել էր երկրից։ Այժմ նա՝ իր կրտսեր եղբոր հետ, բնակվում է Բելառուսում։ Երկուսն էլ բազմիցս հայտարարել են, որ չեն ընդունում իրենց մեղքը, իսկ դատական ողջ գործընթացը, որն ընթանում էր 4 տարի, համարում են քաղաքական պատվեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը