Աշխարհ

25.07.2014 12:45


Իսրայելի բանակի հետ բախմանը Հորդանանի Արևմտյան ափին 200 պաղեստինցի է վիրավորվել

Իսրայելի բանակի հետ բախմանը Հորդանանի Արևմտյան ափին 200 պաղեստինցի է վիրավորվել

Իսրայելացի զինվորների հետ բախման հետևանքով Հորդանան գետի Արևմտյան ափին երկու պաղեստինցի է զոհվել, մոտ 200–ը՝ վիրավորվել։ Ինչպես հայտնել է «Sky News Arabia» հեռուստաալիքը, անկարգությունները բռնկվել են Կալանդիա անցակետի մոտ Երուսաղեմից հյուսիս բողոքի երթի ժամանակ, որի մասակիցները պահանջում էին դադարեցնել Իսրայելի ռազմական գործությունը Գազայի հատվածում։ Բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները պատրաստվում էին երթով անցնել Ռամալլից մինչև Երուսաղեմ։

Բողոքի ակցիան, որին մի քանի հազար մարդ էր մասնակցում, վերաճել է բախման ցուցարարների և իսրայելացի զինծառայողների միջև։ Ակցիայի մասնակիցները «Մոլոտովի կոկտեյլներ» ու քարեր էին շպրտում։ Ի պատասխան՝ «ՑԱԽԱԼ»–ի զինծառայողները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ։ Իսրայելացի ծառայողների տուժվելու մասին տեղեկատվություն չկա։

Փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը