Լրահոս

25.07.2014 15:53


ԱՀԿ–ն պահանջել է մարդասիրական միջանցքներ ստեղծել Գազայի հատվածից վիրավորներին տարհանելու համար

ԱՀԿ–ն պահանջել է մարդասիրական միջանցքներ ստեղծել Գազայի հատվածից վիրավորներին տարհանելու համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պահանջել է մարդասիրական միջանցքներ ստեղծել վիրավորներին Գազայի հատվածից տարհանելու և անկլավ դեղամիջոցներ հասցնելու համար, որտեղ շարունակվում են իսրայելական բանակի և «ՀԱՄԱՍ»–ի զինյալների միջև դաժան մարտերը։

ԱՀԿ հուլիսի 23 տվյալներով՝ հուլիսի 8–ից «Պաշտպանական սահմանագիծ» գործողության մեկնարկից հետո 681 մարդ է զոհվել։ Իսրայելի պաշտպանության բանակն արդեն 18-րդ օրն է՝ ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»–ի ռազմական ճյուղը պաղեստինյան անկլավում ոչնչացնելու նպատակով։

Իսրայելի կողմից հրետակոծման հետևանքով 166 երեխա է մահացել և 67 կին, մոտ 4.5 հազարը վնասվածքներ է ստացել։ ՄԱԿ–ի հատուկ առողջապահական հաստատությունները նշում են, որ բժշկական օգնության մասնագիտացված կենտրոնների աշխատակիցները Գազայի հատվածում աշխատում են իրենց հնարավորությունների ողջ ուժով։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը