Կարծիք

26.07.2014 10:20


Հայկ Ավետիսյան. Ջնջե՛ք Սերժ Սարգսյանի հետ նկարված ֆոտոները

Հայկ Ավետիսյան. Ջնջե՛ք Սերժ Սարգսյանի հետ նկարված ֆոտոները

ԴՈՒՔ եք Հայաստանի ապագան կերտելու և ՕՐԵՆՔԻ երկիր կառուցելու մեջ ձեր ներդրումն ունենալու: Ինձ ՇԱՏ հարազատ, ԽԵԼԱՑԻ ուսանող կամ շրջանավարտ ընկերների նկարները «Ֆեյսբուքով» նայելիս մեկ-մեկ այնպիսի մի վատ բան եմ նկատում, որ չեմ կարող չարձագանքել:

Ջնջե՛ք ձեր՝ Սերժ Սարգսյանի հետ նկարված ֆոտոները: Դա ողւղակի ձեր վարկանիշը գցող մի սև կետ է: Դուք ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ կերտողներից եք, այդքան ԽԵԼԱՑԻ և ԸՆԴՈՒՆԱԿ մարդիկ եք, ենթադրում եմ՝ նաև ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ու ազնիվ: Ձեզ չի սազում նկարվել Հայաստանը կործանող մարդու հետ և նկարը ի ցույց դնել ողջ աշխարհին:

Սերժ Սարգսյանը հանցագործ է, քանի որ յուրացրել է իշխանությունը և սոցիալական ծայր աստիճան վատ վիճակի հասցրել Հայաստանը: Պետք չէ, որ դուք լրացուցիչ անգամ գովազդեք մեկին, որը ոտնահարում է մի ամբողջ ժողովրդի ԻՐԱՎՈՒՆՔ:

Շնորհակալություն

Հայկ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը