Լրահոս

26.07.2014 15:45


Ավստրալիայի համար նախատեսված F-35A առաջին կործանիչը ցուցադրվել է հանրությանը

Ավստրալիայի համար նախատեսված F-35A առաջին կործանիչը ցուցադրվել է հանրությանը

Հինգերորդ սերնդի F-35A առաջին ամերիկյան կործանիչը, նախատեսված Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերի համար, նախօրեին ցուցադրվել է լայն հանրությանը Ֆորտ–Ուերթում (Տեխաս)։ Արարողությունն անցել է «Լոքհիդ Մարթին» ընկերության գործարաններից մեկում։ Ցուցադրված սարքը կդառնա մեկը, որը կփոխանցվի ավստրալացիներին։

Այժմ մասնագետներն ավարտում են ծրագրային ապահովման ներբեռնումը. առաջին թռիչքները նախատեսված են այս տարվա նոյեմբերին։ Ընդհանուր առմամբ, Սիդնեյը նախատեսում է ձեռք բերել 70 այդպիսի ինքնաթիռ։ Արդեն հավաքված երկու սարքերը 2015–ին պետք է մասնակցեն Արիզոնայի զորավարժություններին։ Ավստրալիա դրանք կուղղվեն 2018–2020թթ։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը