Լրահոս

26.07.2014 21:51


Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ

Հուլիսի 26-ին, ժամը 18.59-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բերդաշեն գյուղի «Արփի լիճ» ազգային պարկի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել թիվ 70 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի (վարորդ` Է. Վ.) 1223S և «Վոլկսվագեն» մակնիշի (վարորդ` Ա. Մ.) 36OS306 պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը