Լրահոս

27.07.2014 21:24


Սոնա Ռուբենյանը արժանացավ «Նոր ալիք»-ի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին (տեսանյութ)

Սոնա Ռուբենյանը արժանացավ «Նոր ալիք»-ի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին (տեսանյութ)

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը 19 370 ձայնով հաղթող է ճանաչվել «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի պաշտոնական կայքում հայտնվել են մրցանակի համար օրեր շարունակ անցկացված քվեարկության արդյունքները:

Մրցույթի քվեարկությունը պետք է ավարտվեր այսօր` ժամը 12:00-ին, սակայն այն երկարաձգվել էր մինչև 17:00-ն: Ժամը 12:00-ի արդյունքներով ևս առաջին տեղում մեր պատվիրակն էր՝ Սոնա Ռուբենյանը:

Այս խորագրի վերջին նյութերը