Լրահոս

27.07.2014 22:53


Սևանա լճում ավտոմեքենաներ են արգելափակվել

Սևանա լճում ավտոմեքենաներ են արգելափակվել

Հուլիսի 27-ին, ժամը 18.00-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` թերակղզու մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ջրափրկարարները լճից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 20 LO 935 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հուլիսի 27-ին, ժամը 16.04-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` թերակղզու մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ավազի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21099» մակնիշի 35 VT 512 և «Օպել» մակնիշի 34 AF 536 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

***

Հուլիսի 27-ին, ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` թերակղզու մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 13.00-ին ջրափրկարարները լճից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 20 LO 935 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը