Աշխարհ

28.07.2014 09:43


Այս գիշեր Վրաստանը մոտ 3 ժամ մթի մեջ է եղել

Այս գիշեր Վրաստանը մոտ 3 ժամ մթի մեջ է եղել

Այս գիշեր մոտ 3 ժամ Վրաստանի շրջանների մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում, հոսանք չի եղել։ «Интерфакс»–ի փոխանցմամբ՝ հոսանքազրկումը պայմանավորված է երկրի արևելքին էլեկտրաէներգիա մատակարարող «Վրացռուսէներգո» ընկերության համակարգի խափանմամբ:

Լուսադեմին էլեկտրաէներգիայի մատակարարումը փուլ առ փուլ վերականգնվել է: Թբիլիսին և Վրաստանի շրջանների մեծ մասն արդեն էլեկտրաէներգիա ստանում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը