Լրահոս

28.07.2014 13:28


Ճապոնիան նախատեսում է ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Ճապոնիան նախատեսում է ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Ճապոնիան նախատեսում է ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Ուկրաինայում ընթացիկ իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հաղորդել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան։

Ճապոնական կառավարության գլխավոր քարտուղարը հստակեցրել է, որ պատժամիջոցների նոր փաթեթը կենթադրի այն մասնավոր կազմակերպությունների ու անձանց հաշիվների սառեցումը, որոնք մասնակից են եղել Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը, ինչպես նաև կարգելի Ղրիմից ներմուծվող ապրանքները:

Հիշեցնենք ՝ մարտի 18-ին Ճապոնիան Ռուսաստամի դեմ կիրառել է պատժամիջոցների առաջին փաթեթը, որը կապված էր ՌԴ–ի՝ Ղրիմի նկատմամբ դիրքորոշման հետ:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը