Լրահոս

28.07.2014 15:30


Կալիֆորնիայում կայծակի հարվածից 14 մարդ է տուժել

Կալիֆորնիայում կայծակի հարվածից 14 մարդ է տուժել

Կալիֆորնիայում կայծակի հարվածից առնվազն 14 մարդ է տուժել. գրանցվել է նաև մեկ մահ: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը:

Նախօրեին կայծակը որոտացել է նահանգի մի քանի հատվածներում` Սան-Դիեգոից մինչև Լոս-Անջելես: Հարվածի տակ է ընկել Լոս-Անջելեսի Վենիս-բիչ լողափի հարավային մասը, որտեղ այդ պահին մոտ 20 հազար մարդ է գտնվել։

«The Los Angeles Times»–ի փոխանցմամբ՝ 20-ամյա եիտասարդ է զոհվել, որը ջրում էր գտնվում: Տուժածներից մեկը` 55-ամյա մի տղամարդ, գտնվում է ծանր վիճակում:

NASA–ի մասնագետ Բիլ Պետցերի համոզմամբ՝ նման հզորության կայծակը Կալիֆորնիայի հարավում շատ հազվադեպ երևույթ է:

Տեղեկացնում է interfax.ru-ն:

Այս խորագրի վերջին նյութերը