Լրահոս

29.07.2014 10:57


Իսրայելական օդուժը հրթիռակոծել է «ՀԱՄԱՍ»–ի առաջնորդ Իսմայիլ Խանիի տունը

Իսրայելական օդուժը հրթիռակոծել է «ՀԱՄԱՍ»–ի առաջնորդ Իսմայիլ Խանիի տունը

Իսրայելական ՀՕՊ–ը երեքշաբթի գիշերը հրթիռային հարված է հասցրել «ՀԱՄԱՍ» իսլամական շարժման ղեկավարի՝ Գազայի նախկին վարչապետ Իսմայիլ Խանիի առանձնատանը Գազայի հատվածում։ Ինչպես հայտնել են արաբական հեռուստաալիքները, Գազա քաղաքից արևմուտք՝ Էշ–Շաթի պաղեստինյան փախստականների ճամբարում, իսլամիստների ղեկավարի առանձնատան ուղղությամբ երեք հրթիռ է բաց թողնվել։

Պաղեստինյան կառավարության նախկին ղեկավարի որդու խոսքերով՝ գրոհի ընթացքում տունը դատարկ էր, այդ պատճատով ոչ ոք չի տուժել, սակայն շենքն ամբողջությամբ ավերվել է։

Հուլիսի 29–ի գիշերը Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել ևս մի քանի թիրախների Գազայի հատվածում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը

Այս խորագրի վերջին նյութերը