Լրահոս

29.07.2014 11:32


Տաքսու վարորդը, գիտակցության չգալով, մահացել է

Տաքսու վարորդը, գիտակցության չգալով, մահացել է

Հուլիսի 27-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.15-ին մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 1973 թ. ծնված Մուրադ Սահակյանը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, Մ. Սահակյանին ամրակցված «Մերսեդես» մակնիշի տաքսի ավտոմեքենան Բերդ-Ճամբարակ ճանապարհի 25-րդ կ/մ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Նույն օրը՝ ժամը 18.55-ին, վարորդը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը