Տնտեսական

29.07.2014 13:48


«Վանաձորի-Քիմպրոմ». գործարքներ օֆշորում և անհայտ բաժնետերերով ընկերություններ

«Վանաձորի-Քիմպրոմ». գործարքներ օֆշորում և անհայտ բաժնետերերով ընկերություններ

«Հետք»–ը գրում է. «Վանաձորի-Քիմպրոմ» ՓԲԸ-ն դարձել է օֆշորային գործարքների հերթական զոհը: 2007թ.-ից «Վանաձորի-Քիմպրոմի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում է օֆշորային «Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ» (Roding Commercial Ltd) ընկերությանը:

Պատահական չէ, որ «Վանաձորի-Քիմպրոմի» և «Նաիրիտ գործարանի» պատմությունները նման են: Համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ «Ռոդինգ կոմմերշիալ լիմիթեդ» ընկերությունը գրանցված է «Նաիրիտ գործարանի» 90 տոկոս բաժնետեր «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» («Rhinoville Property Limited») ընկերության հասցեում՝ ԼՈՆԴՈՆ,EC4NGPJP 60 Քենոն Սթրիթ: Այս երկու ընկերությունների հիմնադիրը ևRoding Commercial Ltd-ի բաժնետերը նույն՝ օֆշորային «Imex Executive Ltd»-ն է: Ակնհայտ է, որ երկու քիմիական գործարանների համար նույն սցենարն ու սխեման է աշխատել:

Ինչո՞ւ է ստում Արմեն Մովսիսյանը

Իշխանութույնները «Վանաձորի-Քիմպրոմ»-ի բաժնետերերին քողարկում են: ՀՀ նախագահի խորհրդական, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, սակայն, քաջատեղյակ է, թե ով է այս ընկերության իրական բաժնետերը, և ինչու է սնանկանում Վանաձորի նախկինում հսկա քիմիական գործարանը, որն ավելի քան 700 աշխատող ունի: Արմեն Մովսիսյանը «Հետքի» հետ զրույցում ասել է, որ սեփականատերը ռուսական մի ընկերություն է, սակայն անունը իբրև չի կարողացել հիշել:

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը