Լրահոս

29.07.2014 16:26


Գազայի հատվածում 10 իսրայելացի զինվոր է զոհվել

Գազայի հատվածում 10 իսրայելացի զինվոր է զոհվել

Գազայի հատվածում ռազմական գործողության ընթացքում հուլիսի 28-ին 10 իսրայելացի զինվոր է զոհվել։ Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Հինգ զինծառայող սպանվել է պաղեստինցի ծայրահեղականներին հետ մղելու փորձի ընթացքում, որոնք թունելով փորձում էին անցնել իսրայելական տարածք Նախալ–Օզի շրջանում։ Մեկ զինվոր սպանվել է պաղեստինյան անկլավի հարավային մասում, ևս չորսը՝ ականակոծման հետևանքով, Գազայի հատվածից արևելք։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը