Լրահոս

30.07.2014 11:50


Սիրիական զորքերը հետ են մղել «Իսլամական ճակատի» զինյալների գրոհը Հալեպի հին թաղամասերում

Սիրիական զորքերը  հետ են մղել  «Իսլամական ճակատի» զինյալների գրոհը Հալեպի հին թաղամասերում

Սիրիական զորքերը երեքշաբթի հետ են մղել «Իսլամական ճակատ» զինյալների գրոհը Հալեպի հին թաղամասերում։ Ահաբեկիչները ստորգետնյա թունելներով մոտեցել են կառավարական ուժերի տեղակայման վայր՝ Էլ–Խոսրոֆիա և Սուլթան մզկիթների մոտ, և պայթեցրել դրանք։

Ռումբ է պայթել նաև ոստիկանական բաժանմունքի մոտ։ Դրանից հետո մի քանի խմբավորում գրոհ է կազմակերպել, որից հետո բախվել է կառավարական ուժերի հրետակոծմանը։ Ինչպես տեղեկացնում է «Ալ–Մայադին» հեռուստաալիքը, քաղաքի հին կենտրոնում զինյալները հաջողությամբ հետ են շպրտվել։ Սիրիական զորքերի կորուստները 13 մարտիկ են կազմել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը