Լրահոս

30.07.2014 13:38


Դոմոդեդովոյում ինքնաթիռը մնացել է ասֆալտի մեջ (տեսանյութ)

Դոմոդեդովոյում ինքնաթիռը մնացել է ասֆալտի մեջ (տեսանյութ)

Աննախադեպ տապի պատճառով Մոսկվա–Նովոսիբիրսկ թռիչքը հետաձգվել է։ «Vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ականատեսները պատմել են, որ ուղևորատար ինքնաթիռը շարժվել է թռիչքուղով, սակայն օդ բարձրանալ չի կարողացել. հետևի անիվները մնացել են ասֆալտի մեջ։ Պարզվել է, որ շոգից ասֆալտը հալվել է, և ինքնաթիռը 10-15սմ խրվել է դրա մեջ։ Ինքնաթիռի թռիչքը նախատեսված է եղել 11:15–ին, բայց նրան հաջողվել է օդ բարձրանալ 17:00–ին։

Ավելի վաղ օդերևութաբանները զգուշացրել էին, որ հուլիսի 29–ին Մոսկվայում գրանցվելու է 33 աստիճան տաքություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը