Լրահոս

30.07.2014 14:28


Թբիլիսիում խոշոր հրդեհ է տեղի ունեցել. 40 ամբար է հրդեհվել, 12 ավտոմեքենա՝ պայթել

Թբիլիսիում խոշոր հրդեհ է տեղի ունեցել. 40 ամբար է հրդեհվել, 12 ավտոմեքենա՝ պայթել

Թբիլիսիում գտնվող «Gulf» ընկերության նավթաբազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ «Georgia online»–ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Թեմուր Գիոգաձեն հայտնել է, որ 40 ամբար հրդեհվել է, 12 ավտոմեքենա՝ պայթել։ Մեկ մարդ տուժել է։ Բարեբախտաբար, ամբարները չեն պայթել, քանի որ այդպիսով կրակը կտարածվեր ողջ Գլդանի շրջանով մեկ։

Հրդեհի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը