Լրահոս

30.07.2014 21:51


Պեռլիտի հանքում մնացել է փլվածքի տակ

Պեռլիտի հանքում մնացել է փլվածքի տակ

Հուլիսի 30-ին, ժամը 16.47-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի պեռլիտի հանքում տեղի է ունեցել փլվածք. քաղաքացին մնացել է փլվածքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քանդման աշխատանքների կատարման ժամանակ ժայռաբեկորներ են պոկվել և ընկել տրակտորի վրա, ինչից վարորդ Վ. Ա.-ը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Վ.Ա.-ի (ծնվ. 1959թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը