Աշխարհ

31.07.2014 09:44


Իսրայելի բանակը զորակոչել է ևս 16 հազար պահեստզորայինի

Իսրայելի բանակը զորակոչել է ևս 16 հազար պահեստզորայինի

Իսրայելի բանակը հայտարարել է 16 հազար պահեստազորայինների լրացուցիչ զորակոչի մասին: Այսպիսով, Գազայի հատվածում զինվորականների թիվը կգերազանցի 86 հազարը։ Այս մասին հայտնում է www.isra.com-ը։

Ավելի վաղ Իսրայելի բանակը Կառավարությունից թույլտվություն էր ստացել զորակոչել 70 հազար պահեստզորայինի, որոնցից 50 հազարն արդեն տեղակայված է Գազայի հատվածում։

Հուլիսի 8-ից մեկնարկած հատուկ գործողության հետևանքով Պաղեստինում զոհերի թիվը հասել է 1.3 հազարի, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են:

Այս խորագրի վերջին նյութերը