Լրահոս

31.07.2014 13:02


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 30-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են ստացվել, որ հուլիսի 28-ին, ժամը 21.50-ին, 1988 թ. ծնված Նարեկ Ս.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 22.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 10.10-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 9 շենքի դիմաց իրար են բախվել «ԿամԱԶ» և «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Դեու-Նեքսիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 11.40-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի 75/Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1955 թ. ծնված Վանիկ Ա.-ին: Տուժողը մարմնական վնասվածքներ է ստացել, սակայն բուժօգնության չի դիմել:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 13.30-ին, Նորագավթի 1-ին փողոցի թիվ 6 տան դիմաց իրար են բախվել «ՄԱԶ» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՄԱԶ»-ի վարորդն ու «Զիլ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 16.00-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 11.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դրոյի փողոցի թիվ 23 շենքի մոտ վրաերթի է ենթարկել կնոջ և աղջկա, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում «ՎԱԶ-2102» մակնիշի. առանց համարանիշի ավտոմեքենան Գայ գյուղից Հովտամեջ գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Լուսինե Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 30-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 10.5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա Կորոլա» և «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ը դիպել է ճանապարհը հատող 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը