Լրահոս

31.07.2014 15:44


Բակո Սահակյան. «Մենք երախտապարտ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, բայց դա չի նշանակում, որ մեր բախտը կախված է իրենցից»

Բակո Սահակյան. «Մենք երախտապարտ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, բայց դա չի նշանակում, որ մեր բախտը կախված է իրենցից»

ԵԱՀԿ Մինսկի խումբը մեզ համար ամենարդյունավետ աշխատող միջազգային կառույցներից մեկն է: Այս տարիների ընթացքում, որ մենք խուսափել ենք ռազմական գործողություններից, այդ աշխատանքը նաև այդ խմբինն է: Բայց սա ամենևին չի նշանակում, որ մեր բախտը կախված է ՄԽ-ից, և մենք ի վիճակի չենք ապահովել մեր երկրի անվտանգությունը:

Այս մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 30-ին ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվող «Բանակում-2014» հավաքին հյուրընկալվելու ժամանակ Ռազմինֆոյի հարցին ի պատասխան ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:

«Կողմերը պիտի երախտապարտ լինեն միջազգային հանրությանը՝ ի դեմս Մինսկի Խմբի կատարած աշխատանքի։ Այն, որ Ադրբեջանը հաճախ քննադատում է ՄԽ-ին` նշելով, որ պետք է վերանայել ձևաչափը, կեղծ է: Իրականում նրանք այդպես չեն մտածում, այլ փորձում են խորամանկություն անել: Ադրբեջանի հաջողությունը, բարեկեցության ներկայիս աստիճանը, զարգացող տնտեսությունն անմիջականորեն կապված են այդ խմբի աշխատանքներից: Եվ նրանք (ադրբեջանցիները-հեղ) զուրկ են մարդկային գնահատականներ տալուց»,- նշեց Բակո Սահակյանը:

Մանրամասները՝ Artsakhpress.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը