Լրահոս

31.07.2014 16:13


Նիգերիայում ձերբակալել են մահապարտի գոտով 10–ամյա աղջնակի

Նիգերիայում ձերբակալել են մահապարտի գոտով 10–ամյա աղջնակի

Նիգերիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ենթադրյալ ահաբեկիչ–մահապարտների, որոնց թվում եղել է նաև 10–ամյա մի աղջիկ։ Տեղի «Daily Independent» պարբերականի հաղորդմամբ՝ Հադիզա Մուսան շահիդի գոտի է կրել։ Ձերբակալվել է նաև նրա 18–ամյա զարմուհին՝ Զայնաբը։ Իրավապահները նրանց կանգնեցրել են ճանապարհին՝ ստուգման համար, իսկ երբ փոքրիկ աղջկա մոտ մահապարտի գոտին են հայտնաբերել, զարմուհին և նրանց ուղեկցող տղամարդը փորձել են փախուստի դիմել։

Նիգերիայի իշխանություններն արդեն դիմել են մանկահասակ երեխաներ ունեցող քաղաքացիներին՝ կոչ անելով ուշադիր լինել, քանի որ իրենց նպատակների համար ահաբեկիչները կարող են նրանց գործիք դարձնել։ Զգոնության կոչ են արել նաև այն ծնողներին, ովքեր երեխաների համար մասնավոր ուսուցիչների են վարձում Ղուրանն ուսուցանելու նպատակով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը