Լրահոս

01.08.2014 17:46


Մադուրոն առաջարկել է պաղեստինցի որբերի համար կացարաններ ստեղծել

Մադուրոն առաջարկել է պաղեստինցի որբերի համար կացարաններ ստեղծել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է Բոլիվարյան դաշինքի երկրներում Ուգո Չավեսի անվան ապաստաններ ստեղծել պաղեստինյան պատերազմի որբերի համար, որոնց ծնողները զոհվել են ռազմական գործողությունների ընթացքում։

Իսրայելա–պաղեստինյան հակամարտությունը Գազայի հատվածում 1.4 հազար պաղեստինցու կյանք է խլել և մոտ 60 իսրայելցու՝ դառնալով բախման ամենաարյունահեղ փուլը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ–ի ութ տարվա կառավարման ընթացքում։

Մադուրոն խոստացել է, որ պաղեստինցի որբերը մոտ ժամանակում կտեղափոխվեն Վենեսուելա, որտեղ նրանց կշրջապատեն սիրով ու հոգատարությամբ։ Նախագահը հաղորդել է նաև, որ առաջիկա շաբաթ օրը Վենեսուելայի բոլոր քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն իսրայելական ագրեսիայի դեմ պաղեստինյան ժողովրդի նկատմամբ։

Տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը