Լրահոս

01.08.2014 12:23


Ուկրաինական զորասյունը դարանակալվել է

Ուկրաինական զորասյունը դարանակալվել է

Այսօր առավոտյան Կիևում տեղակայված «Տեղեկատվական հակազդեցություն» խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը հաղորդել է, որ Շախտյորսկի շրջանում դարանակալության է ենթարկվել վերադիրքավորում իրականացնող հատուկջոկատայինների շարասյունը։

«Կորուստների մասին տվյալները ճշտվում են», – գրել է Տիմչուկը «Ֆեյսբուքի» իր էջում։ Այս մասին փոխանցում է տեղական ԶԼՄ–ն։

Ըստ Տիմչուկի, որն առավել տեղեկացված է Ուկրաինայի ռազմական ոլորտում, Լուգանսկի օդանավակայանի շրջանում հրետակոծվել են ուկրաինական զորքերի դիրքերը «Գրադ» սարքավորումով։

Այս խորագրի վերջին նյութերը