Լրահոս

01.08.2014 12:59


Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահին

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին:
Բակո Սահակյանը շնորհավորել է Մարտին Սարգսյանին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:
Հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են երկու հայկական պետությունների քույր կառույցների փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Երկուստեք նշվել է համագործակցության խորացման համար բոլոր պայմանների առկայությունը և այս ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամությունը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը