Լրահոս

01.08.2014 14:19


Սամբոյի միջազգային հուշամրցաշար

Սամբոյի միջազգային հուշամրցաշար

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան օգոստոսի 1-ից 3-ը Երևանում անցկացնում է ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային պատանեկան 5-րդ մրցաշարը:

Օգոստոսի 1-ին Երևան են ժամանել արդեն թիմեր Ռուսաստանի տարբեր նահանգներից, Վրաստանից: Վաղը, օգոստոսի 2-ի առավոտյան ժամը 10-ին՝ Հայաստանի խուլերի միավորման մշակույթի և սպորտի պալատում /հասցե՝ Ե. Կողբացու փողոց, 69/ կմեկնարկեն նախնական գոտեմարտերը, իսկ ժամը 18-ին տեղի կունենա հուշամրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը:

Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով, մեդալներով, գավաթներով:

Պատվիրակությունների մեկնումը՝ օգոստոսի 3-ին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը