Լրահոս

01.08.2014 16:41


ԱՄՆ հյուպատոսարան. «Ցավոք, ներկայումս չենք կարող կանխատեսել, թե որքան կարող է գործընթացը ձգվել»

ԱՄՆ հյուպատոսարան. «Ցավոք, ներկայումս չենք կարող կանխատեսել, թե որքան կարող է գործընթացը ձգվել»

ՀՀ–ում ԱՄՆ հյուպատոսարանը հայտնում է. «ԱՄՆ պետքարտուղարությունը գրանցել է մուտքի արտոնագրերի համակարգի տեխնիկական խնդիրներ, ինչը գլոբալ է և խոչընդոտում է բնականոն աշխատանքին: Խնդիրը գլոբալ է և հատուկ չէ որևէ երկրի կամ մուտքի արտոնագրի տեսակի: Մենք գիտակցում և խորապես ցավում ենք ճանապարհորդներին պատճառված անհարմարության համար: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ գործընթացը ավարտին հասցնելու և անձնագրերը թողարկված մուտքի արտոնագրերով դիմորդներին վերադարձնելու համար: Ցավոք, ներկայումս չենք կարող կանխատեսել, թե որքան կարող է գործընթացը ձգվել:

Այն դիմորդները, ովքեր հարցազրույց են անցել ԱՄՆ դեսպանատանը/ հյուպատոսարանում հուլիսի 20-ից հետո և ցանկանում են իրենց անձնագրերը ստանալ առանց տպված ԱՄՆ մուտքի արտոնագրի, կարող են կապ հաստատել[email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և գործի/բարկոդի համարը: Հետագայում նրանք կարող են վերադարձնել իրենց անձնագրերը և առանց հավելյալ վճարի մեկ տարվա ընթացքում ավարտին հասցնել իրենց մուտքի արտոնագրերի հետ կապված գործընթացը:

Այն դիմորդները, ովքեր Միացյալ Նահանգներ մեկնելու անհետաձգելի պատճառներ ունեն, կարող են կապ հաստատել [email protected] հասցեով՝ տրամադրելով իրենց անունը, անձնագրի համարը և արտակարգ իրավիճակի բնույթը: Ուշադրություն. միայն բացառիկ մարդասիրական բնույթ ունեցող արտակարգ իրավիճակները կարող են ուսումնասիրվել արտահերթ կերպով»:

Մանրամասները՝ այստեղ։

Այս խորագրի վերջին նյութերը