Լրահոս

01.08.2014 22:43


ՃՏՊ Գորիս-Հարժիս ավտոճանապարհին. կան զոհեր

ՃՏՊ Գորիս-Հարժիս ավտոճանապարհին. կան զոհեր

Օգոստոսի 1-ին, ժամը 15.37-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթևի վանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում միջհամայնքային Հ-45 ավտոճանապարհի Գորիս-Հարժիս 12-րդ կմ-ում «ԲՄՎ X5» մակնիշի 300 ԼS 03 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել: Գ. Բ.-ն (ծնվ. 1990թ.), Ա. Ա.-ն (ծնվ. 1988թ.) և Ն. Վ.-ն (ծնվ. 1991թ.) տեղում զոհվել են:
Հրշեջ-փրկարարները 3 զոհերին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը