Լրահոս

02.08.2014 11:12


ԱՄՆ–ը կֆինանսավորի Իսրայելին

ԱՄՆ–ը կֆինանսավորի Իսրայելին

ԱՄՆ Կոնգրեսի Սենատն ուրբաթ միաձայն օրինագիծ է ընդունել, որը նախատեսում է Իսրայելին 225 մլն դոլար հատկացնել «Երկաթյա գմբեթ» ՀՕՊ համակարգի համար։ Որպեսզի նախագիծն օրենք դառնա, դրան պետք է հավանություն տա Ներկայացուցիչների պալատը (Կոնգրեսի ստորին պալատը), և ստորագրի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

Սպասվում է, որ միջոցները կհատկացվեն Իսրայելին ամերիկյան պաշտպանական բյուջեի 2015 թվականի ֆիսկալ տարում։

Ավելի վաղ ԱՄՆ–ն արդեն մեկ մլրդ դոլար էր հատկացրել «Երկաթյա գմբեթ» ծրագրի իրականացմանը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը