Տնտեսական

13.08.2014 13:00


Հայաստանում թռիչքների հաճախականությունը և ուղևորահոսքը աճել են

Հայաստանում թռիչքների հաճախականությունը և ուղևորահոսքը աճել են

-Վիճակագրական տվյալների համաձայն` 2014 թ. hունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 495.967 զբոսաշրջիկ: 2013 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշն աճել է 17,3 տոկոսով,-այսօրվա ասուլիսին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Ըստ բանախոսի՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 474.989 մարդ, 2013թ.-ի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 14,8 տոկոսով:

Բացի այդ, 2014թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թռիչքների հաճախականությունն աճել է 28,7 տոկոսով, իսկ ուղևորահոսքը՝ 25,1 տոկոսով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը