Աշխարհ

15.08.2014 12:38


Դատարանը պարտավորեցրել է Լևոն Հայրապետյանին մասնակցել նիստին

Դատարանը պարտավորեցրել է Լևոն Հայրապետյանին մասնակցել նիստին

Հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը, ով մեղադրվում է դրամական միջոցների վատնման և փողերի լվացման համար, հրաժարվել է մասնակցել Մոսկվայի քաղաքային դատարանում իր իսկ բողոքի հիման վրա նշանակված դատական նիստին:

«Ես ինձ շատ վատ եմ զգում և հազիվ եմ հասել այստեղ: Կողքիս կանգնած է բժիշկը՝ ասեղները ձեռքին: Ես վստահում եմ իմ փաստաբաններին, և կարծում եմ, որ նրանք առանց ինձ էլ գլուխ կհանեն»,- Հայրապետյանի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, Հայրապետյանի պաշտպան Հենրի Ռեզնիկը նշել է, որ հիվանդությունը, որով տառապում է Հայրապետյանը բարձր էմոցիոնալ ծանրաբեռնվածության դեպքում կարող է նոր սրացում ունենալ՝ բերելով ծանր հետևանքների:

Սակայն, դատարանը որոշում է ընդունել, որ նիստն առանց Հայրապետյանի չի կարող անցնել:

Հայրապետյանը դատական նիստին պետք է մասնակցեր տեսակապի միջոցով՝ ՔԿՀ-ից:

Այս խորագրի վերջին նյութերը